Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլեր։ Նրանք անդրադարձել են նաև նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Քննարկվել են նաև մայիսին Երևանում կայանալիք ՀՀ–ԵՄ գագաթաժողովի, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերը։ Սեպտեմբերին՝ հանդիպելով նույն Մարթա Կոսի և Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Կայա Կալասի հետ, Արարատ Միրզոյանը կարողացել էր Եվրամիությունից ստանալ 15 միլիոն եվրո՝ Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար։ Եվ այժմ գործող իշխանությունները նոր աջակցության են սպասում Եվրամիությունից՝ հակառուսականության խարույկը թեժացնելու նպատակով։
Դեկտեմբերին Մարթա Կոսը հայտարարել էր, թե Հայաստանը գտնվում է լուրջ սպառնալիքների ներքո, իսկ «Ռուսաստանից փորձում են հիբրիդային հարձակումներով և մեդիա մանիպուլյացիաներով իրավիճակ փոխել՝ այդ նպատակով ահռելի միջոցներ տրամադրելով»։
15 միլիոն եվրոն, կարծես, քչություն է արել գործող իշխանություններին, և այժմ հավելյալ միջոցներ են պահանջում։ Թե ինչ են խոստացել Եվրամիությունից՝ հայտնի չէ, սակայն փաստ է, որ Արևմուտքը փորձելու է ամեն ինչ անել Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու, ռուսամետ համարվող քաղաքական ուժերին թուլացնելու և խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ամեն գնով ապահովելու համար։
Մոնիկա Նիազյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»