Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա Ղուկասյան
ՊՆ գեներալիտե´տ, ձեր պաշտոնով ձեզ վստահված է իմ պետության անվտանգությունն ու հեղինակությունը։ Այդ վստահությունը ենթադրում է գործով հաշվետվողականություն։ Որպես քաղաքացի` պարտավոր եմ արձանագրել, որ այս իրավիճակում դուք այդ պատասխանատվության բեռը ակնհայտորեն չեք կրում, միակ բանը, որ դուք կրում եք` ձեր ուսադիրներն են:
Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ, դուք ի՞նչ եք արել, պարոնայք գեներալներ: Պետությանը ծառայող բարձրաստիճան սպաներից ակնկալվում է պատասխանատվության, պատվի և արժանապատվության գիտակցում։
Գիտեք, որպես ԶՈւ պահեստազորի զինծառայող, մի բան հիմա կասեմ, թե որքա՜ն պատիվ է ինձ համար այսօր, որ պարտավորված չեմ պատվի առնել ձեզ: Դուք արժանի չեք իմ բրիգադի տղաների, իմ մարտական ընկերների, հայ ժողովրդի զավակների տված արյանը:
Այսքան բան
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, ԶՈւ պահեստազորի զինծառայող Աննա Ղուկասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»