Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա․ Հովհաննիսյան
«Ինչը ինչով է պետք փոխարինել
Այսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։
Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։
«Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնյա կառավարման բացառմամբ, զսպման մեխանիզմներով և ունակ անհատների, ուժերի համախմբումով։
Կարո՞ղ ենք սա համատարած բացատրել։ Կարող ենք՝ պայմանով, որ առաջին հերթին հենց բացատրողները սա հասկանան։
Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ծրագրերը, իհարկե, շատ կարևոր են, բայց որպեսզի դրանք տեղ հասնեն, լսվեն, դառնան ընտրազանգվածների համար ընտրության ռեսուրս, առաջին հերթին պետք է փոխել մթնոլորտը։
Հենց այս հարցում եմ տեսնում ամենամեծ խնդիրը։ Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ։
Մեր խնդիրն է՝ ստանալ փոփոխությունների պատրաստ և պարտությունից հետո վերականգնման պահանջ ներկայացնող հասարակություն։ Ճիշտ աշխատելու դեպքում վստահ եմ՝ սա շաբաթների ընթացքում կարելի է անել։ Բայց պետք է իսկապես խնդիր դնել ունենալ «ընդունակների իշխանություն», ոչ թե՝ նոր հերթական միանձնյան։
Պետք է ճիշտ հասկանալ հանրային առկա տրամադրությունները. սոցիոլոգիան միայն սեփական վարկանիշը չէ։ Այս կարևորագույն գործում բոլորն անելիք ունեն, բոլորը կարևոր են։ Հենց սրա համար տարբեր ուժերի և անհատների լայն մասնակցությունը շատ կարևոր է՝ ճիշտ ձևաչափերի միջոցով ու առանց սկզբնական ամբիցիայի»։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան