Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, վերջերս մեկնարկած քաղաքական և անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերություններում ձևավորված դինամիկան և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա։
Արայիկ Հարությունյանն անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք նախատեսված են անցկացնել Երևանում 2026 թվականի մայիսի 3-4-ին։ Նշվել է, որ այս բարձր մակարդակի միջոցառումներն արտացոլում են Հայաստանի և Եվրոպական միության միջև աճող փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»