Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
Աբու Դաբիում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի են մեկնել՝ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ բավարարվել են միայն չոր ձևակերպումներով։ Ըստ վարչապետի աշխատակազմի՝ կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Բայց նման հանդիպումները լավ առիթ են դառնում երկկողմ օրակարգը քննարկելու համար։ Սովորաբար նման դեպքերում ՀՀ քաղաքացիներն իրենց սպասվող նոր մարտահրավերների և խնդիրների մասին տեղեկանում են ադրբեջանական լրատվամիջոցներից, երբ Ալիևի վարչակազմը բարեհաճում է ինչ-որ տեղեկատվական արտահոսքեր կազմակերպել։ Հայաստանի իշխանությունները վաղուց լռում են և որևէ հստակ տեղեկություն այդպես էլ չեն հաղորդում, ինչն էլ, բնականաբար, խաթարում է նրանց հանդեպ վստահությունը, եթե այդպիսին երբևէ եղել է։
Մանե Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»