Հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր
Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք շինություն (ընդհանուր 4 941,92 քմ), իսկ կապալառուի կողմից ՀԷՑ ՓԲ ընկերությունից վարձակալված տարածքը եղել է ընդամենը 263 քմ, իհարկե շատ նմանատիպ տարածքներ են:
Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ հատուկ մեկ նպատակով, կրկին անգամ շարունակում են սխալ համեմատականներ տանել, որպեսզի մեր ժողովրդի մոտ վատ կարծիք ստեղծեն ՀԷՑ ՓԲ ընկերության մասին, նաև բազմիցս ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ, ըստ որոնց նշված ծախսերը ներառված չեն գործող սակագնի մեջ, և տվյալ վարձակալության վճարը կատարվում է սեփականատիրոջ կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Վատ է, որ շուրջ 7 ամիս անց, համապատասխան պատասխանատու անձանց այդ տղեկությունը դեռ հասանելի չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը և տեխնիկական հնարավորությունները, ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր: Այդ պատճառով տեղակայման վայրի ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով շահագործման արդյունավետությունը, աշխատանքների կազմակերպման օպտիմալ պայմանները և արագ արձագանքման ապահովման անհրաժեշտությունը։
Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե´ ինչպես են տեղակայելու ՀԷՑ - ի ավտոպարկը 263 քմ տարածքում:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»