Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները

2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։

Հիմնադրամի գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհներ, լեռներ ու անտառներ՝ պատմական հուշարձանները վավերագրելու նպատակով։

 Արդեն իսկ իրականացված նկարահանումների արդյունքում վավերագրվել են Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայան բերդը, Շատիվանքը, Զորաց տաճարը և մշակութային մեծ արժեք ունեցող այլ կոթողներ:

«Ինքնություն» հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ՝ նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կարևորում է հայկական մշակույթի պահպանումը, զարգացումն ու տարածումը։ Ունենք հարուստ մշակույթ` նյութական և ոչ նյութական արժեքներով, որը հայ ժողովրդին առանձնացնում է այլ ազգերից։ Այս նախաձեռնության շնորհիվ ևս հետագայում մեր սերունդները հնարավորություն կունենան փաստերով ապացուցելու, թե ինչ մշակութային արժեքներ ունի հայ ժողովուրդը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Մեր նպատակը մշակույթի մասին վավերագրական ֆիլմեր ստեղծելն ու տարածելն է։ Այս պահին կենտրոնացած ենք մշակութային, նյութական արժեքների վրա։ Ընտրում ենք 3 չափանիշով. մեծ արժեք ունեցող, քիչ հայտնի և դժվար հասանելի վանքեր, ամրոցներ, բերդեր, կամուրջներ։ Մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը, դրամահավաքի արդյունքում ապահովել էինք որոշակի սարքավորումներ, որոնցով նկարահանումներ էինք իրականացնում։ Բայց արդեն մի փուլ է գալիս, որ ցանկանում ես նկարահանումների որակը բարձրացնել ու արդեն լրացուցիչ սարքավորումների կարիք ես զգում։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շատ տեղին էր. մենք ձեռք բերեցինք ամենավերջին սերնդի դրոններից, որով լրիվ այլ որակի կադրեր ենք կարողանում ստանալ։ Ինչպես նաև ձեռք բերեցինք մոնտաժային համակարգիչ, որի միջոցով իրականացնում ենք նյութերի մոնտաժային աշխատանքները»,- նշել է «Ինքնություն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում: