Կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները․ Նարեկ Մկրտչյան
Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները՝ առանց վախի, ճնշման կամ խտրականության։
Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանը, որպես առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ունի հարուստ պատմական փորձ հավատքի դերի առնչությամբ՝ ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ՝ անկախ իրենց կրոնական համոզմունքներից։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրոնական բազմազան միջավայրը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առանձնահատուկ դերի կողքին, երկրում ազատորեն գործում են եզդիական, հրեական, մահմեդական, կաթոլիկ, ավետարանական և այլ կրոնական համայնքներ, որոնց իրավունքները պաշտպանված են նույն իրավական դաշտում։
Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ հավատքի ազատության պաշտպանությունը նպաստում է հասարակական կայունությանը և ժողովրդավարական դիմակայունությանը՝ նշելով, որ կրոնի քաղաքականացումն ու շահարկումը կարող են խորացնել բաժանումներն ու վտանգել երկարաժամկետ անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, դեսպան Մկրտչյանը ափսոսանք է հայտնել, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հեղինակավոր հարթակը օգտագործվել է օլիգարխների կողմից ղեկավարվող քաղաքական շարժման կողմից՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը վարկաբեկելու և նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։
Ամփոփելով՝ դեսպան Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ այն դիտարկելով որպես ժողովրդավարական կայունության և տևական խաղաղության հիմնարար բաղադրիչ։ Նա իր խոսքը եզրափակել է Աստվածաշնչի 16:8 առակով. <<Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ>>։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»