Էստոնիան և Լատվիան խոսել են ՌԴ հետ բանակցությունների համար եվրոպական բանագնաց նշանակելու մասին
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան Euronews հեռուստաալիքին տված առանձին հարցազրույցներում խոսել են Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու նպատակով եվրոպական հատուկ բանագնաց նշանակելու մասին։
«Այո, մեզ իրոք դեսպանորդ է պետք: Հարցը, հավանաբար, այն է, թե ով կլինի դա: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ տարբերակներ ունենք», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեջբերել է հեռուստաալիքը Լատվիայի վարչապետի խոսքը։
Էստոնիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ ընտրված հատուկ դեսպանորդը պետք է լինի «խոշոր եվրոպական երկրից», որին վստահում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ հատուկ դեսպանորդի նշանակման աշխատանքն «արդեն սկսվել է տեխնիկական մակարդակով։
Հունվարին Politico պարբերականը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ Եվրամիության երկրները քննարկում են հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, որը կարողանա ԵՄ-ի անունից երկխոսություն վարել ռուսական կողմի հետ: Այդ դերի համար հնարավոր թեկնածուների թվում նշվել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան