Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՊետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեիՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներԻրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ ԹրամփԹոփուրիան, Ալեքս Պերեյրան և Գեյջին 6 ամսով բժշկական որակազրկում են ստացել UFC Freedom 250-ից հետոԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ․ մանրամասներ դեպքի վայրից25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվելԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատել
Հասարակություն

Զգալով, որ իր խորհուրդները լսելի չեն, հրաժարական տվեց․ AGBU Magazine ամսագիր

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության AGBU Magazine ամսագիրը «Կյանք ու ճակատագիր» հոդվածում ներկայացրել է ՀՀ չորրորդ նախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Արմեն Սարգսյանին՝ գիտությունից մինչև դիվանագիտություն, պետական ծառայությունից մինչև գործարարություն անցած ճանապարհին։

Հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.

«Ի՞նչ կլիներ, եթե մարդն իր կյանքի ընթացքում հասցներ ապրել միանգամից մի քանի նշանավոր մարդկանց կյանքով։ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը կարծես հասցրել է անցնել այդ անհավանական ուղին. ֆիզիկայի բարդ ու խրթին աշխարհից մինչև միջազգային դիվանագիտություն, ռիսկերով լի ձեռնարկատիրությունից մինչև պետական գործչին բնորոշ լուռ ու զուսպ գործունեություն։ Կյանքի այս տարբեր, սակայն իրար լրացնող շրջափուլերում Սարգսյանի համար հաստատուն են մնացել երկու բան՝ անսպառ հետաքրքրասիրությունն ու պարտքի խոր զգացումը։

«Ինձ թվում է՝ ես մի քանի կյանք եմ ունեցել, և ամեն անգամ անցումը մի կյանքից մյուսին ասես Աստծո գործն է եղել․․․. Ես երբեք չեմ ծրագրել, որ լինի այնպես, ինչպես եղել է։ Ամեն բան այսպես դասավորվեց, քանի որ աշխարհը, որում ապրում էի, դառնում էր ավելի ու ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Եվ առաջին այսպես ասած «Մեծ պայթյունը» Խորհրդային Միության փլուզումն էր»,- պատմում է նա։

Արմեն Սարգսյանի ծնողները 1946 թվականին սփյուռքից վերադարձել էին Հայաստան՝ հետևում թողնելով արտասահմանի հնարավորությունները։ «Ծնողներս կարող էին պատերազմից հետո գնալ ու ապրել Եվրոպայում կամ Ամերիկայում, սակայն որոշեցին վերադառնալ Հայաստան»,- ասում է նա։ Սարգսյանը հիշում է երջանկահիշատակ մոր՝ կյանքի վերջին օրերին հաճախ հնչող խոսքերը. «Երբ մահանամ, քեզ ժառանգություն թողնելու ոչինչ չեմ ունենա…. Միակ բանը, որ քեզ կարող եմ տալ, Հայաստանն է»։

Հանրային ծառայության մեջ Արմեն Սարգսյանն առաջնորդվում էր մի սկզբունքով, որը շատ պարզ, բայց միևնույն ժամանակ խորն է. պարտքի զգացում։ «Դու պետք է հավատաս արածիդ և երբեք չստես ինքդ քեզ»,- նշում է նա։

Սարգսյանի համոզմամբ՝ առաջնորդությունից անբաժան պետք է լինեն համեստությունն ու սովորելու պատրաստակամությունը։ Կարևոր չէ, թե ինչ  բարձունքների ես հասել, առավել կարևոր է լսելու, սովորելու ու մյուսներին հարգելու կարողությունն ունենալը։ «Կարևոր չէ, թե ով ես՝ վարչապետ, նախագահ, թե դեսպան. դու պետք է ամեն օր սովորես, խորհուրդներ լսես, հաշվի առնես այլ կարծիքներ՝ գտնելու ճշմարտությունն ու ճիշտ լուծումները»,- ասում է Արմեն Սարգսյանը։

Խոսելով հանրային ծառայության մասին՝ նա նշում է, որ դա ավելին է, քան պարզապես աշխատանքը. հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձ՝ հասարակ աշխատողից մինչև նախարար, պետք է աշխատանքի հանդեպ ունենա զինվորին հատուկ նվիրում։

«Քաղաքացիական ծառայությունը պետք է ապաքաղաքական լինի»,- ասում է նա՝ ընդգծելով, որ հավատարմությունը պետք է լինի երկրի, այլ ոչ թե կուսակցության կամ գաղափարախոսության նկատմամբ։

Անցյալում կայացրած որոշումներին անդրադառնալիս Սարգսյանը չի կենտրոնանում զղջումների վրա. «Օգտակար գործ չէ հետ գնալն ու ասելը․ «Եթե այսպես անեի….»։ Ավելի առողջ մոտեցում է վերլուծելը, թե ինչն ես ճիշտ կամ սխալ արել ու դրանից դասեր քաղելը։ Ցանկացած որոշում կայացնելիս փորձել եմ ազնիվ լինել ինքս իմ ու սկզբունքներիս հանդեպ»։

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցումից հետո Սարգսյանն ընդունեց նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ ակնկալելով, որ ավելի լայն լիազորություններ կունենա արտաքին տնտեսական հարաբերությունների, ներդրումների, կրթության ու գիտության ոլորտներում։

Հավատարիմ մնալով ազնիվ ծառայության սկզբունքին՝ նա իր աշխատավարձը նվիրաբերեց մի շարք բարեգործական նախաձեռնությունների ու շարունակեց ապրել իր տանը։

Արմեն Սարգսյանի գլխավորությամբ 2019 թվականից մինչև նրա պաշտոնավարման ավարտը Հայաստանում կազմակերպվում էր ամենամյա համաժողով, որը Դիլիջան քաղաքն ամեն տարի վերածում էր Կովկասի Դավոսի՝ Հայաստան բերելով միջազգային բիզնես առաջնորդների, դիվանագետների, քաղաքական գործիչների, հեղինակների, գիտնականների ու մտավորականների։ 2021 թվականին Սարգսյանը մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ և երկրի դե ֆակտո ղեկավար Մուհամեդ բեն Սալմանը։ Այս այցը հատկանշական էր, քանի որ Հայաստանն այդ պահին Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ։ Ինչպես այդ ժամանակ գրել էր Spectator-ը՝ «սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Սարգսյանն օգտագործում մասնավոր գործարար եղած ժամանակ ստեղծած անձնական լայն կապերն ի շահ դժվար վիճակում հայտնված իր երկրի»։

Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ դժվար էր Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը. «Ասել՝ ոչ, ես այլևս չեմ ցանկանում շարունակել պաշտոնավարել, հարյուր անգամ ավելի դժվար էր, քան շարունակելը»։ Պատմում է, որ որոշման կայացման հարցում շրջադարձային եղավ այն, որ փորձեց անկեղծորեն հասկանալ, թե որքանով է արդյունավետ իր պաշտոնավարումը. արդյոք ինքն ունի իրական ազդեցություն գործընթացների վրա։ Պատասխանը բացասական էր։ Զգալով, որ իր փորձառությունն ու խորհուրդները լսելի չեն՝ հասկացավ, որ պաշտոնին մնալը ձևական բնույթ էր կրում։ Ի վերջո, հրաժարական տալը իր սկզբունքներին հավատարիմ մնալու միակ ճանապարհը թվաց։

Խորհելով ապագայի մասին՝ Սարգսյանը հավատում է, որ գալիք սերնդի առաջնորդներին շատ տարբեր աշխարհ է սպասում. «Նոր աշխարհը տեխնոլոգիաների, արագ որոշումների, կապերի հաստատման ու հաջողակ լինելու աշխարհ է։ Նման միջավայրում ազնվությունը շարունակում է կարևոր հատկանիշ մնալ, սակայն հարկավոր են նաև նոր որակներ»։