«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «2025 թ. ապրիլին թռիչքային գործունեությունը ժամանակավոր դադարեցնելուց մեկ տարի անց՝ 2026-ի մայիսի 22-ին, «Հայկական ավիաուղիները» Ստամբուլից Երեւան է տեղափոխել Boeing 737-800 տիպի ինքնաթիռ:
2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:
Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: Նախորդ տարվա մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի մարտին ու ապրիլին «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ ներկայում շահագործվում են»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան