«Խաղաղասիրական» ժեստերի ետեւում շարունակում է գործել բռնnւթյան տրամաբանությունը․ «Հայաստանը ես եմ»
Խորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը։
«Այս որոշումը ոչ միայն իրավական, այլև խորապես անմարդկային և քաղաքական հաշվեհարդարի ակտ է, որը հակասում է արդար դատաքննության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Ամենացնցողն այն է, որ այս դատավճիռը կայացվել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել էին ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։
Խաղաղության, եղբայրության ու մարդասիրության մասին բարձր խոսքերն այսպես կոպտորեն հակասում են իրական գործողություններին։
Այս հակասությունը բացահայտում է, որ «խաղաղասիրական» ժեստերի ետևում շարունակում է գործել բռնության, նվաստացման և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը»,-ասված է հայտարարության մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»