Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում
Բաքվի զինվորական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտելը։
Բաքվի դատարանի առջև կանգնած մյուս հայերը՝ Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը, դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Լևոն Բալայանը և Դավիթ Ալավերդյանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Բաքուն բոլորին մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ցեղասպանություն։
Արցախի իշխանությունների և շարքային արցախցիների նկատմամբ դատավճիռը կայացվել է Աբու Դաբիում Փաշինյան–Ալիև հանդիպումից և «Զայեդ» մրցանակաբաշխությանը նրանց մասնակցությունից անմիջապես հաջորդ օրը։ Ընդ որում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը փաստացի թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայկական կողմին պարզորոշ ցույց է տալիս, որ որևէ պարտավորություն չի զգում խաղաղության օրակարգի նկատմամբ։ Ավելին՝ առանց սեթևեթանքների հասկացնում է, որ ինքն է իրավիճակի տերը և վարվելու է այնպես, ինչպես թելադրում են իր շահերը։
Իշխանությունների անողնաշար և անատամ քաղաքականության հետևանքով Հայաստանի համար տասնյակ տարիներ կյանքն ու առողջությունը տված մարդիկ արդեն երկար տարիներ պահվում են Բաքվի բանտերում և առաջիկայում էլ կարող են ավելի երկար պատիժների արժանանալ։ Չի բացառվում, որ որոշ անձանց Վենսի այցի շրջանակում, ցուցադրական կերպով, ազատ արձակեն և ուղարկեն Հայաստան, սակայն շատերին կարող են ենթարկել լուրջ խոշտանգումների՝ այդ կերպ Հայաստանին շարունակաբար հիշեցնելով, որ իրավիճակի տերը Ադրբեջանն է, իսկ Փաշինյանն ընդամենը վասալ։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»