Նորվեգիան հետաքննություն է սկսել նախկին վարչապետի նկատմամբ՝ Էփշտեյնի հետ նրա ենթադրյալ կապի պատճառով
Նորվեգիայի ոստիկանությունը կոռուպցիայի հարցով հետաքննություն է սկսել երկրի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդի նկատմամբ՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ենթադրյալ կապերի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նորվեգիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը վերլուծում է ԱՄՆ-ում վերջերս հրապարակված Էփշտեյնի գործը, հայտարարել է, որ նախկին վարչապետը կասկածվում է կոռուպցիայի համար։
Գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ Յագլանդը պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ստացել է նվերներ, ճանապարհորդական փոխհատուցում և վարկեր։
Ոստիկանությունը հայտնել է, որ արդեն դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ վերացնելու նրա անձեռնմխելիությունը, որը պայմանավորված է նախկինում դիվանագետի պաշտոն զբաղեցնելով։
«Մենք կարծում ենք, որ կան հետաքննության համար բավարար հիմքեր՝ հաշվի առնելով, որ նա զբաղեցրել է Նոբելյան հանձնաժողովի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները հրապարակված փաստաթղթերում ընդգրկված ժամանակահատվածում», – նշել է Յագլանդին հետաքննող տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Փոլ Կ. Լյոնսեթը։
Ոստիկանությունը հավելել է, որ լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն «հետագա փուլում»։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն ասել է, որ «կարևոր է, որ այս գործի փաստերը բացահայտվեն»։ Նա հավելել է, որ Օսլոն Եվրոպայի խորհրդին կխնդրի չեղարկել Յագլանդի անձեռնմխելիությունը։
Յագլանդի փաստաբանը ողջունել է հետաքննության մեկնարկը և հայտարարել, որ իրենք լիովին պատրաստ են համագործակցելու քննության շրջանակում։
Յագլանդը 1996-1997 թվականներին Նորվեգիայի վարչապետն էր, իսկ 2009-2019 թվականներին զբաղեցրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2009-2015 թվականներին նա նաև նախագահել է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան