Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
«Տարածաշրջանային բոլոր երկրների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ»,- Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է գործընկերայնությունը բացակայում մեր արտաքին քաղաքականության մեջ. «Ի՞նչն է խանգարում մեզ լավ հարաբերւթյուններ ունենալ, լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը, ինչո՞ւ ենք հակադրությունների ճանապարհով գնում, ոչ թե համերաշխության ճանապարհով»։
Ն.Կարապետյանի խոսքով, այս ամենի արդյունքում մեր երկիրը կշահի։
«Դաշնակային, լավ հարաբերություններ ունենալը, ամրապնդելը տարբեր երկրների հետ, մեր երկրի գոյության նախապայմանն է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, «Մեր Ձևով» շարժման համակարգողն ասաց. «Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է, Ադրբեջանի հետ ունենք հարցեր՝ մեր հայրենակիցների տուն վերադարձի իրավունքի, մեր գերիների վերադարձի հարցերը»։




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան