Իգդիրի նահանգապետը ստուգայց է կատարել Ալիջան սահմանային անցակետում
Իգդիրի նորանշանակ նահանգապետ Ֆաթիչ Թաշօլարը փետրվարի 8-ին ստուգայց է կատարել Ալիջան սահմանային անցակետում։ Ստուգայցի ընթացքում հանրությանը տեղեկացրել է անցակետի բացման հետ կապված ընթացքի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվել է, որ անցակետի ենթակառուցվածքներն ու անվտանգության համակարգերն անցել են վերջին ստուգումները և գտնվում են ամբողջովին պատրաստ վիճակում։
Պետական համապատասխան մարմինների հետ համակարգման ավարտից և անհրաժեշտ դիվանագիտական ընթացակարգերի իրականացումից հետո նպատակ է դրվում անցակետը պաշտոնապես բացել 2026-ի երկրորդ կեսին։ Բացման արարողությանը կմասնակցեն տեղական և պաշտոնատար անձինք, դիվանագիտական ներկայացուցիչներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Անցակետի գործարկմամբ նպատակ կա աշխուժացնել սահմանային առևտուրը և ակտիվացնել երկու երկրների միջև զբոսաշրջությունը։
Սպասվող արդյունքներ․
1.Ներհամայնքային և առևտրային շարժի/ակտիվության ավելացում
2. Տնտեսական զարգացման ներուժի խթանում
3. Թուրքիայի և Հայաստանի միջև հաղորդակցության և համագործակցության ամրապնդում
4. Զբոսաշրջության և մշակութային տուրիզմի աշխուժացում
5. Անվտանգության և վերահսկողության մեխանիզմների արդիականացում
Թաշօլարը կոչ է արել քաղաքացիներին և համապատասխան շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցել գործընթացին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան