Քննարկեցինք սոցիալական այն քաոսը, որի մեջ հայտնվել ենք բոլորս․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Հանդիպեցինք Աշտարակում ժամանակավորապես բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ Խոսեցինք մեր դարդ ու ցավից, մեր կորստից, մեր խեղդվող լռությունից, բայց նաև մեր նպատակներից, մեր չհանձնվող ցանկություններից ու այն երազանքներից, որոնք մեզ բոլորիս անընդհատ տանում են Արցախ, մեր տուն։
Քննարկեցինք սոցիալական այն քաոսը, որի մեջ հայտնվել ենք բոլորս՝ անորոշություն, անպաշտպանություն, անարդարություն։ Մինչ վերադարձի հնարավորությունը ձևակերպեցինք խելամիտ և անհրաժեշտ լուծումներ, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան այսօր ապրել արժանապատիվ՝ նույնիսկ ժամանակավոր պայմաններում։
Բայց մի բան բոլորիս համար անսակարկելի էր․ այսօրվա կացությունը ժամանակավոր է։ Մեր ապագան, մեր վերադարձը, մեր կյանքը կառուցվում են Արցախում։
Հանդիպման արդյունքում կարևորվեց փոխադարձ կապի անհրաժեշտությունը և հստակեցվեց հետագա գործնական քայլերի շարունակականությունը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»