Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները։ Թուրքական Yeşil Iğdır Gazetesi պարբերականի փոխանցմամբ՝ Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարն անձամբ ծանոթացել է Ալիջանի սահմանային անցակետի («Մարգարա» անցակետ Հայաստանի կողմից – խմբ.) վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին։ Թաշոլարը հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։
Նախորդ ամիս էլ հաղորդվել էր, որ «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են։ Կառուցվել են սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր և հարակից շրջաններ։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարող են անվճար էլեկտրոնային վիզա ստանալ։
Օրերս Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ի իր էջում գրել էր, որ հայ–թուրքական սահմանը կբացվի մարտին։
«Թուրքիա–Հայաստան սահմանային անցակետի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան–Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան»,- գրել է Փայլանը։
Ուշագրավ է, որ սահմանային անցակետի բացման աշխատանքների արագացման մասին լուրը հայտնվեց Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Թուրքիան սահմանի բացումը և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը մշտապես շաղկապել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, և ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ նման քայլերը վկայում են, որ լուրջ գործընթացներ են ընթանում։ Միևնույն ժամանակ, սա նաև աջակցություն է Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»