Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդներին. Կոպիրկին
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագիտական աշխատողի օրվան ընդառաջ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։ Հայտնում է Sputnik Արմենիան։
«Դիվանագիտական աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում», – նշեց դիվանագետը Sputnik Արմենիայի և «Միր» հեռուստաալիքի թղթակիցների հետ զրույցում։
Ավանդույթի համաձայն` դեսպանատան աշխատակիցներն այս օրը գալիս են գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու դիվանագետների հիշատակին, որոնք արտգործնախարարներ են եղել Խորհրդային Հայաստանում և դեսպաններ Խորհրդային Միությունում և ՀՀ–ում։
«Մեր ժողովուրդներին շատ բան է կապում, այդ թվում, իհարկե, դիվանագիտական ծառայության ավանդույթները։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ավանդաբար կարևոր դեր են խաղացել Ռուսական կայսրության, Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի պետական կյանքում, այդ թվում՝ որպես դիվանագետներ», – հավելեց դեսպանը։
Պանթեոն այցելելուց հետո դեսպանը և նրան ուղեկցողները, ավանդույթի համաձայն, կայցելեն Գրիբոյեդովի հուշարձան, որը շատ մեծ դեր է խաղացել, այդ թվում՝ հայ ժողովրդի ճակատագրում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»