18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին
18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը:
Հետաքրքիր մանրամասներ են պարզվում.
- Կա'մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա'մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել են այնպիսի տվյալներ, որոնց մասին պարզ էր դառնալու մեկ ամիս անց:
- Պաշտպան Խուդոյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել և հարցաքննել ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
Նրանք կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն:
Պետք է հասկանալ` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել, արդյոք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:
- Գործի մեջ առկա են բազմաթիվ գաղտնալսումներ, որոնցում մեղադրյալները հորդորում են տարբեր անձանց և խմբերի ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք, խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:
Այսինքն` և' ԱԱԾ-ն, հետագայում նաև Քննչական Կոմիտեն, արդեն նաև Դատախազությունը փայլուն տեղյակ է, որ Բագրատ Սրբազանն ու իր հետ մեղադրվողները հակաօրինական արարք չեն կատարել կամ պլանավորել, սակայն ստիպված կամ հոժարակամ իրենք են կատարել ու կատարում օրենքի խախտում` անմեղ մարդկանց դեմ քրեական կեղծ գործ սարքելով:
Գալիք նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր` հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ինչպես նաև կքննվի քաղակտիվիստ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխելու հարցը:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»