Նյութական մոտիվացիա ենք ստեղծում 24-25 տարեկան զինծառայողների համար, որ շարունակեն ծառայությունը. Սուրեն Պապիկյան
Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար, շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու Կառավարության տեսլականի հիմնական կրողներ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության, և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են՝ համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոն:
Ներկայումս «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով շուրջ 4,000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության: Առաջարկվում է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով 5 ամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտելուց հետո պատվովճար ստանալու հնարավորություն, 2 տարվա դեպքում՝ 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ»,- նշել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»