Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայ Առաքելական եկեղեցին «փորձում է դիրքավորվել որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ»։
Փաշինյանը պնդեց նաև՝ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների ժամանակ հնչում են «քաղաքական ռադիկալ տեքստեր»։ Այստեղ նա համեմատության եզր «գտավ» ծայրահեղական իսլամի դրսևորումների հետ.
«Հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց աշխարհում, շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել»,- հայտարարել է նա։
Ամեն բան արդեն տեսել էինք, բայց որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կհամեմատի ծայրահեղական իսլամիզմի հետ, նման անհեթեթություն անգամ պատկերացնել հնարավոր չէր։
Իսկ գուցե՞ Փաշինյանը մեր միջազգային գործընկերների հետ իր շփումների ընթացքում, երբ փորձում է բացատրել, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և իշխանության միջև, նույն զուգահեռն է անցկացնում։ Իբր՝ «ծայրահեղական իսլամը գիտե՞ք, մեր Եկեղեցին դրան շատ նման է, և մենք պայքարում ենք այդ դրսևորումների դեմ»։
Հատակը վաղուց ենք հատել, սակայն արդյո՞ք դեռ հնարավոր է ավելի ցածր իջնել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»