Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան
Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Նրան պետք է մինչև ընտրությունների վերջին օրը պրոցեսը ձգել, որովհետև ինչքան էլ տեխնոլոգներ ու խորհրդատուներ լինեն, գործող իշխանության վարկանիշի աճի վրա բացառապես մի բան է աշխատում՝ տրված խոստում և կատարողական: Նա չի կարող կատարողականով հանդես գալ:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 300,000 աշխատատեղ եմ ստեղծել, ու երբ այդ խոսույթով հանդես էր գալիս՝ ես առաջիններից եմ եղել, որ նրան «քուանշ» եմ տվել և հիմնավորել, որ սուտ է խոսում, ինքն աշխատատեղ չի ստեղծել, այլ՝ աշխատատեղը ստվերից դաշտ է բերել: Աշխատողի սպիտակ դաշտ գալը տվել է եկամտային հարկով հարկելու հնարավորություն, միևնույն ժամանակ՝ նվազեցրել է շահութահարկը:
Այսինքն՝ ըստ էության, ինձ համար ինչ տարբերություն, պետական եկամուտը շահութահարկի խողովակավ կգա, թե եկամտային հարկի խողովակով: Հետևաբար, դա ներկայացնել որպես դարի ձեռքբերում՝ անընդունելի կեղծիք է»,- նշել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»