Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում
Փաշինյան–եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում, իսկ Հայ առաքելական եկեղեցին, կարծես, որոշել է անցնել կոշտ դիմակայության՝ հասկանալով, որ Փաշինյանի ու նրա թիմի հետ սեթևեթանքների ժամանակաշրջանն ավարտվել է։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով պարգևաբաշխության ավարտին իր հայրապետական պատգամի ժամանակ բացեիբաց ասել է, որ ՀՀ վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է․ այն խոչընդոտում է եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցնում մեր ժողովրդի հոգևոր–եկեղեցական կյանքին։
«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ է դիմագրավում մեր Սուրբ եկեղեցին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների»,– ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ ու հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Կաթողիկոսը նշել է, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։ Երեկ ավելի վաղ էլ Հայոց Հայրապետը հաստատել էր, որ փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, եկեղեցու պլանները չեն փոխվել։ Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել։ Մայր Աթոռից հայտնել են, թե հոգևորականները ժողովին մասնակցելու են հեռավար, իսկ այդպիսի մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։ Եվ այժմ իշխանությունը, ժողովը խափանելու համար, պետք է նոր մեթոդներ մոգոնի։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»