Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնվել է ամերիկյան քաղաքական և հանրային շրջանակների քննադատության թիրախում՝ ջնջելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ սոցցանցային գրառումը, որտեղ երկու անգամ նշել էր «Հայոց ցեղասպանություն» տերմինը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի գրառման մեջ ասել է, որ 2022 թվականին Հայաստան այցի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը «հստակ ու առանց ներողություն խնդրելու» խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ «Երբ ես 2022 թվականին որպես խոսնակ այցելեցի Հայաստան, մեր պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է։ Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունն ընդունող գրառումը։ Պատմության ջնջումն անարգում է զոհերին և ամենուրեք թուլացնում մարդու իրավունքների նկատմամբ մեր հանձնառությունը», – գրել է Փելոսին։
Ինքը՝ փոխնախագահը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել էր, թե հարգանքից ելնելով՝ թե՛ զոհերի, թե՛ ՀՀ կառավարության նկատմամբ, ուզում էր այցելել և հարգանքի տուրք մատուցել։ Ընդ որում, նա նշել էր, որ Ադրբեջանում ևս «կարևոր վայրեր» պետք է այցելեն։ «Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու, և երբ խոսեցինք հայերի հետ, ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։ Նրանք խնդրեցին այցելել այդ վայրը։ Այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, շատ սարսափելի մի բան է, և այս վայրը կարևոր է հայերի համար մշակութային առումով»,– ասել էր ԱՄՆ փոխնախագահը։ Նրա խոսքում չէր հնչել Ցեղասպանություն եզրույթը։
Այդ «վաղն» արդեն այսօր է, իսկ Բաքվում այցելած «կարևոր վայրը» Շեհիդների պուրակը, ուր նա այսօր է այցելել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ «Շեհիդների պուրակում» ամփոփված են արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորականները։ Իհարկե, ԱՄՆ պաշտոնյաների գործն է որևէ երկրում հիշատակի որևէ համալիր այցելելը, բայց Վենսի՝ Երևանում արածը ջուրը գցեց մինչ այդ նրա արած բոլոր հայտարարությունները։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»