Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան
Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում: Այս մասին Tert.am (http://tert.am/)-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Շատ վատ է, որ քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ 2021-ին եղել է ոչ թե վարկանիշային ընտրություն, այլ՝ հակավարկանիշային, այսինքն՝ ես ավելի շատ չեմ սիրում այս ուժին, քան մյուսին, սա է եղել հիմնական մեխը: Մենք փորձում ենք 2026 թվականի ընտրությունները տանենք վարկանիշային ընտրության: Իշխանությունը գիտի իր վարկանիշը, ինքն ամեն ինչ պետք է անի հակավարկանիշային ընտրություն ստեղծելու համար, դա միայն Հայաստանում չէ, աշխարհում է այդպես, յուրաքանչյուր իշխանություն ինքն է որոշում իր թիվ մեկ ընդդիմադրին»,-նշել է նա:
Սարգսյանը հավելել է, որ շուտով կուրվագծվի, թե իշխանությունն ում է հռչակելու թիվ մեկ ընդդիմություն: «Թիվ մեկ ընդդիմադիրին, եթե հռչակեց, նշանակում է՝ ինքն իր մեջ համոզմունք ունի, որ նրան արդեն հաղթել է, ու սրանով հասարակության ուշադրությունը շեղվում է: Պայմանականորեն՝ ենթադրենք 20 ուժ է մասնակցում, 20 ուժի մեջ ուշադրությունն արհեստականորեն սևեռվում է իշխանության և թիվ մեկ ընդդիմության վրա»,-ասել է Նաիրի Սարգսյանը:




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ Ակոպյան
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...