«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է 2026-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։
Փետրվարի 13-ից 15-ը հազար պատվիրակներ պետք է այցելեն կուսակցության գրասենյակ և 50-ական թեկնածու ընտրեն 274 հոգանոց ցուցակից։
Փետրվարի 15-ի երեկոյան մեկնարկելու է քվեարկության ամփոփումը, և ռեյտինգային կարգով կձևավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենաքիչը։ ՔՊ-ն այսքանով չի բավարարվելու․ առաջին 50 տեղերը զբաղեցրած անձանց համար ևս մեկ ընտրություն կանեն, կորոշեն նրանց տեղերը ցուցակում, նաև վարչապետի թեկնածուին։ Երկրորդ փուլը, ըստ ՔՊ մեր աղբյուրների, տեղի է ունենալու մարտին։ Իսկ այժմ ցուցակում 274 թեկնածուներ են գրանցված, որոնք այս օրերին սոցցանցերում իսկական խցանում էին առաջացրել՝ տարածելով իրենց լուսանկարները, տեսանյութերը, քարոզչական հոլովակները։
Ցուցակը գաղտնի էր պահվում․ այն հասանելի է եղել միայն հատուկ ՔՊ պատվիրակների համար նախատեսված ներքին չաթերում։ Ուշագրավ է, որ ի վերջո հաստատված ցուցակում արվեստի և մշակույթի միայն մեկ ներկայացուցիչ կա՝ սերիալային դերասան Գոռ Համբարձումյանը։ Թեպետ ողջ ընթացքում խոսվում էր, որ մոտ երկու տասնյակ տարբեր անձինք, հիմնականում երգիչներ ու հայտնի դերասաններ, կարող են լինել ՔՊ թեկնածուների թվում։ Մեր աղբյուրը հայտնեց, որ խմբակցության պատգամավորների բուռն դժգոհության արդյունքում շատերի անունները ջնջել են, որոշներն էլ ինքնաբացարկ են հայտնել՝ չցանկանալով թաթախվել կեղտոտ գործընթացի մեջ։ Ցուցակում ընդգրկված է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Թեև մամուլում լուրեր են շրջանառվում, որ Առուշանյանը հրաժեշտ է տալու մարզպետի աթոռին, քանի որ ազգակցական կապեր ունի «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի հետ, բայց նրան, ի վերջո, գրանցել են որպես թեկնածու։ Ըստ ամենայնի, Առուշանյանին ցանկանում են տանել ԱԺ, իսկ մարզպետ այլ քպականի նշանակել։ Ի դեպ, հենց ներքին ընտրությունների արդյունքներն էլ ազդելու են տարբեր պաշտոնյաների հետագա գործունեության վրա։ Որքան շատ ձայն ստանան, այնքան մեծ հնարավորություններ կունենան առաջխաղացման։ Ուստի քարոզարշավը բավական բուռն է ընթացել՝ փոխադարձ մեղադրանքներով, նույնիսկ կոմպրոմատներ տարածելով։
Մանե Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»