Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա, բայց որքան ես գիտեմ Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել․ Ալիև
Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-Սակայն ինչն է պակասում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Ես, այսպես եմ հասկանում, Ադրբեջանի համար խնդրահարույց է մնում Հայաստանի Սահմանադրությունը և դրանում պարունակվող ձևակերպումը Ղարաբաղի նկատմամբ «տարածքային նկրտումների» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ։ Արդյոք սա ձեզ համար բացարձակ «կարմիր գիծ» է, որ առանց դրա փոփոխության նորմալացում տեղի չի ունենա:
-Այո, դուք ճիշտ եք: Առանց դրա խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։ Ես կկիսեի հարաբերությունների կարգավորումը և պաշտոնական խաղաղության համաձայնագիրը, քանի որ նորմալացումն արդեն տեղի է ունենում:
Ինչպես ասացի, այս բոլոր դրական իրադարձությունները ցույց են տալիս դա: Բայց հայկական Սահմանադրությունը, որն ընդունվել է վաղուց՝ «Ղարաբաղի օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ժամանակ, հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ կետ կա այն մասին, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղն» ու Հայաստանը պետք է միավորվեն։
Այնպես որ, դա «տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)։ Մեր դիրքորոշումը երկար տարիներ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր, շատ պարզ էր։ Սա պետք է փոխվի: Եվ որքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։
Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան