Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ժողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Միջազգային

Ուկրաինան փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրել էներգետիկայի նախկին նախարարի դեմ

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման գործով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հայտարարության մեջ։Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոն, որը պաշտոնանկ էր արվել «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն սկանդալի պատճառով, փետրվարի 15-ին ձերբակալվել է արտասահման մեկնելու փորձի ժամանակ։

Գերատեսչությունից հայտնել են, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է «Միդաս» անունը ստացած՝ էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։Ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի՝ Գալուշչենկոն իջեցվել է գնացքից՝ երկրի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Նրան տեղափոխել են Կիև։Գերման Գալուշչենկոն 2021 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հուլիսը զբաղեցրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնը, որից հետո Վոլոդիմիր Զելենսկին նրան նշանակել էր երկրի արդարադատության նախարարի պաշտոնում։2025 թվականի նոյեմբերի 10-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց «Էներգոատոմ»-ում հանցավոր կազմակերպության բացահայտման մասին: Ենթադրվում էր, որ սխեմայի մասնակիցները պահանջել են պետական ​​ընկերության մատակարարներից և կապալառուներից 10-15% կաշառք՝ սպառնալով կասեցնել արդեն մատուցված ապրանքների և ծառայությունների վճարումները կամ չեղյալ համարել նրանց մատակարարի կարգավիճակը: Հետաքննիչների տվյալներով՝ մասնակիցները նաև փող են լվացել՝ «Էներգոատոմ»-ի էներգետիկ օբյեկտները ռուսական հարձակումներից պաշտպանելու շրջանակում:Հաջորդ օրը բյուրոն հայտարարել էր «Էներգոատոմ»-ի գործով հինգ անձի ձերբակալության մասին, այդ թվում՝ գործող և նախկին պաշտոնյաների:

Հետաքննիչները սխեմայի կազմակերպիչ էին ճանաչել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործընկեր և «Քվարտալ 95»-ի համասեփականատեր Թիմուր Մինդիչին: Մինդիչը չէր ձերբակալվել, քանի որ նա արդեն փախել էր երկրից: Հետագայում լրագրողները նրան հայտնաբերել էին Իսրայելում:Այս գործի շրջանակում Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևը կալանավորվել էր երկու ամսով, հարցաքննվել էր պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը, խուզարկվել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, ով կարճ ժամանակ անց հրաժարական էր տվել։

Սկանդալի ֆոնին Գալուշչենկոն նոյեմբերի 12-ին հեռացվել էր արդարադատության նախարարի պաշտոնից։