Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան  Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան
Քաղաքականություն

Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթը պետք է դիտարկել որպես նախագահ Թրամփի կողմնակիցների, ինչպես նաև հետթրամփյան Հանրապետական ​​կուսակցության՝ արտաքին քաղաքականության ուրվագիծ։

Կարելի է ասել, որ Ռուբիոն առաջարկեց «Արևմուտքը կրկին ազդեցիկ ու խոշոր» դարձնելու բանաձև՝ Թրամպիզմի և Ռեյգանյան քաղաքականության համադրությամբ։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայեցակարգային նորարարություն մտցրեց՝ հայտարարելով, որ Արևմուտքը պարզապես ՆԱՏՕ-ի կամ այլ բազմակողմ կառույցների ինստիտուտուցիոնալ դաշինք չէ միայն, այլ առաջին հերթին քաղաքակրթություն, որը միավորված է պատմությամբ, մշակույթով և կրոնական ժառանգությամբ: Այս մոտեցումը Վաշինգտոնին թույլ է տալիս ուղիղ աշխատել եվրոպական հասարակությունների հետ՝ շրջանցելով նրանց քաղաքական էլիտաներին:

Ելույթի տնտեսական բաժինը ապաարդյունաբերականացման, մրցակիցների կողմից սուբսիդիաների և մատակարարման շղթաների ոչնչացման քննադատություն էր, ինչից կարելի է ենթադրել, որ ապագայում անցում է կատարվելու դեպի տնտեսական ազգայնականություն։

Ռուբիոյի ելույթի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր դրույթ էր ԱՄՆ-ի պատրաստակամությունը գործել առանց միջազգային ինստիտուտների: Թվարկելով Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության գործողությունները՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը  կարող է իրացնել իր ուզած քաղաքականությունն առանց միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի:

Ամերիկյան իսթաբլիշմենթում քաղաքական առումով, Ջ. Վենս-Մ. Ռուբիո զույգը կարծես դիտարկվում է որպես հնարավոր հանրապետականների հետթրամփյան թիմ։

Ըստ էության, ԱՄՆ-ն չի հրաժարվում առաջնորդությունից, այլ փոխում է առաջնորդական իր մոդելը՝ լիբերալ գլոբալիզմից դեպի քաղաքակրթական ռեալիզմ, որտեղ դաշնակիցներին առաջարկվում է ընտրություն. գործել Ամերիկայի հետ, կամ հետևել, թե ինչպես է այն գործում։

Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ու նյարդային ժամանակներ:

Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը:

Մարկո Ռուբիոյի ելույթից պետք է նաև հետևություն անել, որ, եթե Հայաստանը չի ցանկանում ամբողջությամբ կլանվել ու խաղաղություն գոչելով՝ ապագայի հարվածների տակ հայտնվել, ապա օտարածին լիբերալիստական կառավարման մոդելից պետք է վերադառնա ազգային պետության և համազգային համախմբման իր մոդելին»: