Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։ Կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները վաստակել են 66.27 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին, որը նախատեսված է այսօր՝ փետրվարի 16-ին։ Հայաստանը ներկայացնող զույգը ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, թեև ստեղծագործության անունը չգրվեց։
Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ՝ պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։ Ի վերջո, որոշվել էր, որ «Արցախ» բառը չի ասվելու, նշվելու է միայն «Արա Գևորգյանի ստեղծագործություն» անվանումը։
Եթե Օլիմպիական խաղերի կազմակերպիչների մասով այս հանգամանքը դեռ հասկանալի էր, ապա Հանրային հեռուստատեսությունը երեկ անողնաշարության մաստեր-կլաս է ցուցադրել։ Հեռուստատեսության մեկնաբանն էլ, ներկայացնելով Հայաստանը ներկայացնող զույգի համարը, չի շեշտել «Արցախ» անվանումը։ Այն, որ Հանրային հեռուստատեսությունը վաղուց և հիմնովին գտնվում է իշխանական գրաքննության ներքո, որևէ մեկի համար նորություն չէ։
Բայց սովորաբար գրաքննվում է լրատվական բլոկը, իսկ զվարճալի և մարզական հաղորդումների խմբագրությունները համեմատաբար ազատ էին։ Փաստացի, փաշինյանական գրաքննությունը հասել է հանրությանը ծառայելու կոչված հեռուստաալիքի բոլոր «պուճախները», նույնիսկ մարզական մեկնաբաններին են արգելում հիշատակել «Արցախ» բառը։ Իհարկե, արժանապատվություն ունեցող մեկնաբանը գրողի ծոցը կուղարկեր իրեն նման հրահանգ տվողին՝ հրաժարվելով կատարել այսպիսի նսեմ և վիրավորական հրահանգը։ Ցավոք, Հանրային հեռուստատեսությունն էլ, նրա մեկնաբանն էլ հերթական անգամ ծակեցին ամենաստոր հատակը։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»