Եպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում այսօր կայանալու է եպիսկոպոսաց հավաքը, չնայած Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ արել են այդ հավաքը խոչընդոտելու համար՝ ընդհուպ քրեական գործ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Հիշեցնենք՝ դեռ օրերս առաջ Դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի նկատմամբ՝ արգելելով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Մայր Աթոռը անհիմն և անօրինական է որակում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ գործողությունները՝ ընդգծելով, որ «դրանք կրում են ընդգծված քաղաքական բնույթ»։
Ըստ էության, Փաշինյանն ամեն ինչ փորձում է անել Ավստրիայում կայանալիք ժողովը խափանելու նպատակով, բայց չի հաջողելու։ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում։ «Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է՝ հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր՝ հուզող մեր եկեղեցուն և հատկապես այսօրվա իրավիճակների հետ կապված», - ասել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ու թեպետ կաթողիկոսի բացակայությամբ ժողովի կարգավիճակը նվազեցվել է, բայց և քննարկելու են տարբեր հարցեր, այդ թվում՝ հարցեր, որոնք վերաբերելու են տիրադավ հոգևորականներին, որոնք եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Չի բացառվում, որ հավաքը դիմի կաթողիկոսին տիրադավ հոգևորականներին կարգալույծ անելու առաջարկով, իսկ Գարեգին Բ-ի կողմից նման որոշում կայացվելուց հետո արդեն Փաշինյանն ու նրա կողմը անցած հոգևորականները կհայտնվեն չափազանց ծանր վիճակում։ Ուստի և մեր տեղեկություններով՝ Ավստրիա են գործուղել նաև մի քանի տիրադավների, որոնք փորձելու են խափանել այդ հավաքը։
Մանե Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»