ՀԱԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում եկեղեցուն
Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին ասված է Հայ Ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։
«Դրա պատրվակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։ Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության եւ բանականության նկատմամբ։ Դատարանը անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել եւ հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ իրավասության ներքո։ Սահմանադրութունը աներկբա արգելում է պետությանը միջամտելու կրոնական կազմակերպության ինքնակառավարմանը։ Այս անհեթեթությունը կատարելության հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չհարգելու առիթով։ Մերկապարանոց չհնչելու համար մեջբերենք դեռ 1991թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները.
Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`
ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.
բ) չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գարծունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.
գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որեւէ պետական ֆունկցիա:
Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը.
– ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով.
– վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.
– կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.
– նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում.
– գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
– ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն:
Միեւնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում:
Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին եւ սպասավորներին վերապահում է հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:
Նիկոլ Փաշինյանն իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը եւ իրավապահ մարմիններն, ըստ էության, խարխլում է Հայոց պետականության հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին։
Հայ Ազգային կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ դատապարտում վերջինիս նկատմաբ սանձազերծված ապօրինություններն ու Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ գնահատական տալու Մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»