Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Քաղաքականություն

2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասին

 Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Հարգելի հայրենակիցներ, ընկերներ շնորհակալ եմ սրտացավության ու աջակցության համար:

Ուրբաթ օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում մոտ 40-րոպեանոց հարցազրույցիցս՝ իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները, լրագրողներն ու ֆեյքային էջերը, տարածում են բովանդակությունից կտրված հատված՝ «Կիրանցը հանձնվել է» վերնագրով։ Իսկ հենց ինքը՝ Փաստերի ստուգման հարթակը, խեղում է բացահայտ փաստերը:

Նախ՝ շնորհակալ եմ հարցազրույցս այսչափ ջանասիրաբար տարածելու համար. միանշանակ՝ Սամվել Կարապետյանն լինելու է ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետը:

Ինչ վերաբերում է պատասխանիցս կտրված հատվածին՝ «Կիրանցը հանձնված լինելու մասին» ձևակերպմանը

 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքը օրինական ուժի մեջ է մտել միայն 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։

Տավուշի հատվածում միակողմանի զիջումներ անելուց մոտ 6 ամիս անց:
Այսինքն՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշում իրականացված սահմանազատումը կատարվել է ԱՌԱՆՑ իրավական հիմքի:

Հետևաբար՝ առանց իրավական հիմքի տարածքային որևէ զիջում «հանձնում» անվանելն առավել քան արդարացված է։
 
Հարցազրույցիս անդրադարձած fip.am-ը նշում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատումը իրականացվել է ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզով։

Լա՛վ, պատկերացնենք, որ այդպես է, և առանց հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքի տարածքների հանձնումը կատարվել է հենց այդ քարտեզով։

Այդ դեպքում խնդրում եմ fip.am-ին պատասխանել հետևյալ 2 հարցին

1) Ո՞ր իրավական ակտով է նախատեսվել, որ սահմանազատումը պետք է կատարվի հենց այդ քարտեզի հիման վրա։

2) Եթե նման նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել, ապա ՀՀ պետական կադաստրի կողմից որպես օրինական սեփականության իրավունք գրանցված հողամասերի փոխանցումը Ադրբեջանին ինչպե՞ս կարելի է բնութագրել, եթե ոչ «հանձնում»։

Իսկ բանաձեւի համատեքստում ընդամենը «կասեցնել» եւ «լուծարել» եզրույթների շփոթ է եղել, քանի որ հաջորդիվ խոսում եմ Մինսկի խմբի ԼՈՒԾԱՐՄԱՆ մասին։

ԱՄՆ Նախագահի կողմից բանաձեւի լուծարում ես ՉԵՄ ԱՍԵԼ
 
Ըստ ԶԼՄ-ներում առկա տարբեր հրապարակումների՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնել
 2 բնակելի տուն, 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս և մի քանի հեկտար համայնքային հողեր։

Այդ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վկայականներում որպես գտնվելու վայր նշված է Տավուշի մարզ, Կիրանց, իսկ դրանք տրված են եղել ՀՀ պետական մարմինների կողմից:

Այսինքն՝ ՀՀ պետական մարմինները
ճանաչել են այդ հողամասերի նկատմամբ ՀՀ իրավազորությունը, համարել են այդ անշարժ գույքները Կիրանց համայնքի մաս,
դրանց հետ իրականացրել են աճուրդներ, օտարման և այլ գործարքներ։

Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին՝ առանց պատշաճ օրենսդրական հիմքի, ի՞նչ է, եթե ոչ հանձնում:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Կիրանցը ճանաչվում է որպես Տավուշի մարզի համայնք՝ իր վարչական տարածքով:

շԵթե Կիրանցի կազմում գտնվող մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, որոնք որպես այդպիսին գրանցված են եղել ՀՀ պետական կադաստրում և այլ պատկան մարմիններում, փոխանցվում են Ադրբեջանին,դա ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՆՁՆՈՒՄ է։

 Ու սմենակարևորը, ինչին անդրադարձա հարցազրույցում՝ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով:

Այսինքն՝ միայն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին կարող էր այդ տարածքները հանձնելու որոծում կայացներ, ինչը ԽԱԽՏՎԵԼ Է:

2024 թվականին Հայաստանում որևէ հանրաքվե չի եղել։ Իսկ առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը ՀՎՆՁՆՈՒՄ անվանելը մեղմ ասած արդարացված է։

Հ․ Գ․ Գիտեմ ցավոտ կետ է, խախտել եք, ԲԱՅՑ, երբ լսում եք Կիրանց բառը փորձեք լռել, հեռանալ կամ շտապ փակել թեման:

Հույս ունեմ, որ «Կիրանցը հանձնված լինելու մասին» վերտառությամբ իմ նկարը տարածած իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքներն ու ֆեյքային էջերը նույն ջանասիրությամբ կտարածեն նաև այս գրառումը։

Հ.Գ. 2 ինչ էի ասել ամբողջապես