Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին
Բաքվի դատարանն ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարարի գործն առանձին էին քննում, նրան էլ այնպիսի անհեթեթ մեղադրանքներ էին ներկայացվել, որ որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Վարդանյանի վճիռը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի՝ օրերս France 24-ին տված հարցազրույցից հետո։ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքվում պահվող հայ գերիները չեն ազատ արձակվելու և որևէ ներում չի նախատեսվում։
«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց, ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,– ասել էր Ալիևը։ Ադրբեջանի նախագահը չէր հերքել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվել է, սակայն Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել։
ԱՄՆ փոխնախագահի այցը ՀՀ իշխանությունները օգտագործել էին հերթական PR-ակցիայի համար՝ հայտարարելով, թե քննարկել են գերիների հարցը Վենսի հետ, վերջինս էլ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Բաքու մեկնելուց առաջ, խոստացել էր բարձրացնել հարցը։ Պարզվեց՝ ապարդյուն։ Բաքուն որևէ ցանկություն չունի ազատել գերիներին։ Առնվազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պատժելու է ամբողջ ուժով՝ ահաբեկելու ՀՀ քաղաքացիներին։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը, որոնք 2021 թ. քարոզարշավի ժամանակ հայտարարում էին, թե գերիները կսպասեն, այժմ՝ հինգ տարի անց էլ, հարցը միայն օգտագործում են սեփական նեղ կուսակցական կարիքների համար։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»