18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար
ԶԼՄ հարգելի' գործընկեր,
18 արդարների գործով հերթական դատական նիստը վաղն է:
Կփոխի՞ արդյոք դատարանը Բագրատ Սրբազանը խափանման միջոցը:
Արդեն գրեթե 8 ամիս Բագրատ Սրբազանն ու ևս 17 արդարներ քաղաքական հետապնդման են ենթարկվում:
Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը գտնվում են կալանավայրում, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանն ու Արմեն Ալեքսանյանը` տնային կալանքի մեջ: Մյուսների համար խափանման միջոց են ընտրվել ազատազրկման հետ չկապված սահմանափակումներ:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն 8 ամիս ազատազրկված է, սակայն դատարանը դեռ նախնական դատալսումների փուլում է: Թեժ պայքար է պաշտպանների և մեղադրողների միջև:
Բագրատ Սրբազանն արդեն հայտարարել է, որ չի ցանկանում միջանկյալ խափանման միջոցի կիրառություն. կա'մ կալանք, կա'մ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):
Սրբազան Պայքար




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»