Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր Ավետիսյան
Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն։
Մենք իրար կուտենք, կվերջացնենք, և այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում՝ ամեն փոքրիկ առիթով իրար սպանելու, իրար վրա ինքնահաստատվելու, իրար ճնշելու, իրար ոչնչացնելու, դրա հիմնական մեղավորը մեր քաղաքական, բիզնես և այլ, այսպես կոչված, էլիտաներն են, որոնք տարիներ շարունակ այնպիսի նյարդային ու լարված իրավիճակ են ստեղծել նաև հոգեբանորեն մեր հասարակության մեջ, որ ժողովուրդն արդեն չարացել է։
Հայկական լրահոսում գրեթե ամեն օր կարդում ենք սպանություններ, դանակահարություններ, կոնֆլիկտներ․․․
Հայաստանը աշխարհի երևի եզակի պետություններից է, որտեղ ապրում են ճնշող մեծամասնությամբ նույն ազգի ներկայացուցիչներ, այսինքն՝ հայեր։
Այլ երկրներում, որտեղ բազմաթիվ այլ ազգեր են ապրում, այդ ազգերը մեկը մյուսի նկատմամբ շատ ավելի հանդուրժող և ադեկվատ են վերաբերվում, քան մենք՝ հայերս, ինքներս մեզ հետ, և դժվար է արդեն ասել՝ մենք ընդհանուր մի ազգ ենք, թե ոչ։
Սիրելի քաղաքական էլիտաներ, բիզնեսմեններ և այլոք, ժամանակն է՝ մենք նստենք, հասկանանք՝ ոնց ենք մեր երկրի ապագան պատկերացնում, ոնց ենք իսկապես մեր երկրում հանդուրժողականության, սիրո, հարգանքի, իրար նկատմամբ հոգ տանելու և խալխ չլինելու մթնոլորտ ստեղծելու։
Այսպես ուղղակի չի կարելի շարունակել․․․




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»