Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը
Ավստրիայում նախատեսված է Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսների ժողովը, որի օրակարգում պետք է քննարկվեր եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և վերջին ամիսներին խորացող ճգնաժամը։ Սակայն Հայաստանի ներքաղաքական զարգացումները կրկին տեղափոխվել են եկեղեցական հարթություն՝ սրելով առանց այդ էլ լարված հարաբերությունները պետական իշխանության և հոգևոր ղեկավարության միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, ընդդիմախոսների գնահատմամբ, պատրաստ է իրավական և քաղաքական ցանկացած գործիք կիրառել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դիրքերը թուլացնելու համար։ Չնայած հանրային քննադատությանը և միջազգային իրավապաշտպան շրջանակների մտահոգություններին՝ կրկին շրջանառության մեջ են դրվում քրեական գործեր, որոնք իշխանության ընդդիմախոսները որակում են որպես քաղաքական ճնշման միջոց։
Վերջին զարգացմամբ արգելվել է կաթողիկոսին և վեց եպիսկոպոսների լքել երկիրը։ Ընդդիմադիր շրջանակներում սա գնահատվում է որպես դիտավորյալ քայլ՝ խափանելու Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսների ժողովը և կանխելու հայ հոգևորականների համախմբումը կաթողիկոսի շուրջ։ Իշխանությունները, իրենց հերթին, պնդում են, որ գործողությունները հիմնված են ընթացող վարույթների և իրավական սահմանափակումների վրա։
Ստեղծված իրավիճակը խորացնում է եկեղեցական և հասարակական պառակտումը։ Փաշինյանի և եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը, քաղաքական վերլուծաբանների կարծիքով, ունի նաև ընտրական ենթատեքստ։ Ներկայիս կառավարությունը ավագ հոգևորականներին դիտարկում է որպես ազդեցիկ կենտրոններ, որոնց նկատմամբ լիակատար վերահսկողություն չունի, և այդ հանգամանքը դիտվում է որպես քաղաքական ռիսկ առաջիկա ընտրական գործընթացների նախաշեմին։
Միաժամանակ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են բողոքի ակցիաներ և հրապարակային հայտարարություններ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սփյուռքահայ կառույցներն ու համայնքները դատապարտում են այն, ինչ գնահատում են որպես եկեղեցու նկատմամբ վարչական և քաղաքական ճնշում։
Միջազգային կրոնական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են զարգացումներին։ Ամերիկյան «The Christian Post» պարբերականը գրել է, որ կաթողիկոսի դեմ ներկայացված քրեական մեղադրանքները մտահոգություն են առաջացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների շրջանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև աճող լարվածության ֆոնին։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը նույնպես հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով եկեղեցու դեմ իրականացվող արշավը և պահանջելով դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, իրենց ձևակերպմամբ, հալածանքները։
Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվող հայտարարություններն ու բողոքի ակցիաները վկայում են, որ ստեղծված իրավիճակը դուրս է գալիս զուտ ներքաղաքական քննարկումների շրջանակից։ Քննադատների համոզմամբ՝ տեղի ունեցող գործընթացները վեր են ազգային շահերից և հիշեցնում են ոչ ժողովրդավարական գործելաոճ։ Մինչ այդ, միջազգային գործընկերների զգուշավոր կամ լռակյաց արձագանքը ևս դառնում է քննարկման առարկա՝ խորացնելով հասարակական մտահոգությունը եկեղեցու շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»