Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ-Յոլին մեղավոր է ճանաչել 2024 թվականին ռազմական դրություն մտցնելու նրա անհաջող փորձի հետ կապված պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում է Yonhap-ը:
Դատարանը պարզել է, որ Յունը փորձել է խաթարել Ազգային ժողովի (խորհրդարանի) գործունեությունը` ռազմական դրություն հայտարարելուց հետո նրա տարածք զորքեր ուղարկելով: Մեղադրանքի կողմի պնդմամբ, նախկին նախագահի գործողությունները խաթարել են երկրի սահմանադրական կարգը և ժողովրդավարական ինստիտուտները:
Հատուկ դատախազությունը նախկինում Յունի համար մահապատիժ էր պահանջել: Չնայած այս պատիժը ներառված է երկրի քրեական օրենսգրքում, այն վերջին անգամ կիրառվել է 1997 թվականին: Դատարանները շարունակում են հանցագործներին մահապատժի դատապարտել, բայց պատիժը չի կիրառվում:
Հունվարի 16-ին Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ-Յոլին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման` արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով: Յունը նաև խոչընդոտել է իր ձերբակալությունը քննիչների կողմից 2025 թվականի հունվարին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան