Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում ավարտվել է Գարեգին Բ կաթողիկոսի հրավիրած Եպիսկոպոսաց հավաքի աշխատանքները։ Հավաքին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ։ Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ, խորը մտահոգություն է հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի առնչությամբ, կոչ արել Հայաստանի իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին։ Հայտարարության մեջ ուշագրավ մի կետ կա։
«Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից»,– նշվում է հայտարարության մեջ։
Բանն այն է, որ Փաշինյանի կողմ էին անցել սկզբնապես 10 բարձրաստիճան հոգևորականներ, իսկ տեքստում նշվում է ութ թիվը։ Ի դեպ, այդ հոգևորականներից մեկն էլ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն էր, ով ոչ միայն մասնակցել է հավաքի աշխատանքներին, այլև ստորագրել հայտարարությունը՝ փաստացի ցուցադրելով, որ լքել է Փաշինյանի «խրամատը», վերադարձել եկեղեցու հովվապետի գիրկը։
Ըստ էության, սա լուրջ պարտություն է Փաշինյանի համար, նաև ազդակ մյուս խոտորյալ հոգևորականներին, որ Փաշինյանից հեռանալու դեպքում ՀԱԵ-ն կների իրենց։ Թե ինչ միջոցներ է ձեռնարկելու իշխանությունն այս հարվածին պատասխանելու համար, պարզ կլինի առաջիկայում։
Աննա Մարգարյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան