Լոնդոնը թույլ չի տվել Վաշինգտոնին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու համար
Մեծ Բրիտանիան արգելափակել է ԱՄՆ-ի կողմից Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times-ը։Թերթի տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Լոնդոնը թույլ չի տա օգտագործել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու և Անգլիայի Ֆեյրֆորդի բազաները, որտեղ կանոնավորապես տեղակայվում են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ։
Ըստ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև վաղուց գործող համաձայնագրերի՝ այս բազաները կարող են օգտագործվել երրորդ երկրների դեմ ռազմական գործողությունների համար, եթե դա նախօրոք համաձայնեցվի Միացյալ Թագավորության կառավարության հետ։
Բրիտանական օբյեկտների օգտագործման շուրջ անհամաձայնությունները պառճառ են դարձել, որ ԱՄՆ նախագահը հրաժարվի աջակցել գործարքին՝ կապված Չագոս արշիպելագի հետ, որի կազմի մեջ է մտնում Դիեգո Գարսիա կղզին, նշում է The Times-ը։
Թրամփը փետրվարի 18-ին կրկին հայտարարել է բրիտանացիների կողմից Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագի Դիեգո Գարսիա կղզու ռազմաբազայի նկատմամբ լիակատար վերահսկողությունը պահպանելու կարևորության մասին՝ նշելով, որ այն կարող է Վաշինգտոնին անհրաժեշտ լինել Իրանի դեմ հարվածների համար։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան