Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր Ավետիսյան
ԱՄՆ-ի նախագահներից մեկը գալիս է, Իրանի հետ միջուկային պայմանագիր է կնքում, հետո հաջորդը գալիս է՝ դուրս է գալիս այդ պայմանագրից, հետո մյուսը գալիս է՝ նորից է կնքում, հետո մյուսը գալիս է՝ ռմբակոծում է Իրանը։ ԱՄՆ-ի մի նախագահը Ուկրաինային խոստանում է, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, ուկրաինացիները ոգևորված սկսում են պատերազմել Ռուսաստանի դեմ, հետո գալիս է հաջորդ նախագահը ու ասում է, որ Ուկրաինան չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ։ ԱՄՆ-ի մի ղեկավարը հայտարարում է, որ Իրաքում քիմիական զենք են հայտնաբերել, ռմբակոծում են այդ պետությունը, հետո այդ նույն ղեկավարը պնդում է, որ իրեն խաբել են, նման զենք չի եղել։ ԱՄՆ-ի խոսքերին հավատալ չի կարելի, որովհետև բոլոր պետություններն ԱՄՆ-ի համար վասալներ են, գործիքներ, որոնք պետք է օգտագործվեն միմիայն ԱՄՆ-ի շահերը սպասարկելու ճանապարհին։ Միացյալ Նահանգների հեգեմոնիայի տրամաբանության շրջանակներում Միացյալ Նահանգները բարեկամներ չունեն, բոլորը նրանց համար վասալներ են, և բոլորին ԱՄՆ-ն օգտագործում է միմիայն սեփական հեգեմոնիան պահպանելու և մյուս պետությունների հաշվին իր գեոպոլիտիկ խնդիրները լուծելու տրամաբանությունից ելնելով։ Սա վերջապես պետք է գիտակցել՝ կամ գոնե նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում կամ իրենց վրա պարտականություն են վերցնում տնօրինելու մեր պետության ու մեր երեխաների ապագան, գոնե նրանք սա պետք է հասկանան։
Ժողովուրդ ջան, Թրամփի խորհրդով հիանալ պետք չէ, եթե հիշում եք՝ մի հատ էլ Բայդենն էր դեմոկրատական խորհուրդ ստեղծելու, և կրկին Հայաստանը չգիտես ինչու հայտնվել էր այդ խորհրդի մեջ, որտեղ հայտնվել էին մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի թշնամիներն ու առավոտից իրիկուն քննադատում էին Ռուսաստանին։
Ինտեգրվելով նման կառույցների մեջ՝ մենք միայն քանդում ենք մեր տարածաշրջանի և մեր պետության անվտանգությունը։
Բայդենը գնաց՝ իր հետ տանելով այդ դեմոկրատական խորհուրդը, հիմա եկել է Թրամփը՝ ինքն իր համար է խորհուրդ ստեղծում, ու դարձյալ Հայաստանը չգիտես ինչու այդ խորհրդում է։ Հայաստանը պետք է հեռու մնա մեր միակ բարեկամ և դաշնակից Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված բոլոր պետություններից և բոլոր նախաձեռնություններից, հակառակ պարագայում այդ պետությունները քանդելու են մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը՝ վտանգի տակ դնելով մեր պետականությունն ու մեր ժողովրդին։ Մենք սա պարտավոր ենք ուղղակի հասկանալ և նաև պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն կարող է լինել միմիայն մեր տարածաշրջանի խաղացողների մասնակցությամբ՝ Ռուսաստանի կողմից առաջարկված 3+3 ձևաչափով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»