Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար
Գլխավոր դատախազությունը հայտնել է, թե ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս հունվարին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ իրեն հետամտելու և խուլիգանության (այդ թվում՝ քաղաքական բնույթով) դեպքի կապակցությամբ։
Սամսոնյանը գրել է, որ տվյալ անձը ներխուժել է նրա աշխատավայր, և նա ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության։ Հետամտողը նախկին պատգամավորից պահանջել է հեռանալ քաղաքական դաշտից, սպառնալիքներ են տեղացել, և գրեթե մեկուկես ամիս անց, երբ նախկին պատգամավորը դեպքի մասին բարձրաձայնել է մամուլում, ընթացք է տրվել հունվարին ներկայացված հաղորդմանը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու դեպքեր Հայաստանում բազմիցս են եղել, Փաշինյանի օրոք իրավիճակն ավելի սրվել է։ Սոցիալական ցանցերն էլ հնարավորություն են դարձել հետապնդումներն արդյունաբերական հիմքերի վրա դնելու համար։
Հայհոյանքը, սպառնալիքը, կեղծ ու ոչ կեղծ էջերով ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումներն արդեն ոչ ոքի չեն զարմացնում։ Իրավապահ մարմիններն էլ դժկամությամբ են վարույթներ հարուցում։ Փոխարենը՝ վայրկյան չեն տատանվում, երբ հարկ է ձերբակալել և կալանավորել իշխանական որևէ գործչի նկատմամբ հակաօրինական քայլ կատարած ցանկացած անձի։ Սա է իրավական «բեսպրեդելն» ու երկակի ստանդարտները, որոնց մեջ այսօր ապրում է Հայաստանը։
Արփինե Հախվերդյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»