Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազանների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին):
Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազանների անձնակազմի որոշ մասը:
Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական նամակով, երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին: Դա ապագա հնարավոր հակամարտությանը միջազգայնորեն իրավական հիմքեր տալու փորձ էր:
Տրամաբանությունն այն է, որ նախ, հնարավոր հարվածի դեպքում, Իրանը հղում անելով իր պաշտոնական նամակ-զգուշացմանը՝ պատասխան հարվածերը մեկնաբանելու է որպես միջազգային իրավունքին համապատասխան արված ինքնապաշտպանական գործողություններ:
Բացի այդ, այն պետք է ընկալել որպես պաշտոնական ազդանշան՝ ուղղված ոչ միայն ՄԱԿ-ին, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներին: Բնականաբար, ԱՄՆ տարածաշրջանային ռազմաբազաներից անձնակազմի էվակուացիան դիտարկվում է որպես Իրանի պատասխան հարվածներից զգուշանալու նախապատրաստական քայլ:
Եվ վերջապես, երբ պետությունը սկսում է սպառնալիքները փաստաթղթավորել միջազգային կառույցներում, դա արդեն խոսում է ոչ թե ռազմական էսկալացիայի տեսական հռետորաբանության, այլ դրանց գործնական բարձր ռիսկայնության մասին»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»