«Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
««Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում:
Վերջին շրջանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները քննարկում են «Գյումրի 2»-ը։
Իբր կա հնարավորություն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկրկնվի նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների սցենարը։
Սակայն այդ բոլոր վերլուծություններում ուշադրություն չի դարձվում մի շատ կարևոր նրբության վրա․ Գյումրիի ընտրություններից հետո տեղի ունեցան Վաղարշապատի ընտրությունները, որտեղ փորձ արվեց կրկնել Գյումրիի սցենարը, բայց դա ավարտվեց ֆիասկոյով ու պարտությամբ՝ ոչինչ չստացվեց։
Չստացվելու պատճառների մասին շատ ենք խոսել, բայց տեսնում եմ հետևություն անողներ չկան, իսկ այս պահին պարզապես կարևոր է արձանագրել, որ «Գյումրի 2» սցենարը արդեն մեկ անգամ չի աշխատել, ավելին՝ չի աշխատելու նաև ապագայում։
Փակե՛ք այդ թեման, որպեսզի հետո ամոթով չմնաք»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»