ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն դադարում խմորումները խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ էլ լրջորեն քննարկում են 10 մարզերի մարզպետների ստացած քվեների քանակը՝ լուրջ տարօրինակություններ նկատելով։ Ըստ էության, 274 թեկնածուների մեջ մարզպետները բավականին լուրջ արդյունք են ցույց տվել։ Ամենաշատ քվեն ստացել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ 500 ձայն, որին հաջորդում են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը (308), Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը (294)։ Ամենաքիչ թվով ձայներ ստացել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը (177) և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը (132)։
Ընդ որում, Սյունիքի մարզն ամենաշատ թվով պատվիրակներն է ունեցել ընտրություններին, քանի որ ամենաշատ քաղաքները Սյունիքում են, և տեղական կառույցներն էլ ակտիվ մասնակցել են քվեարկության գործընթացին։ Այս հանգամանքը կասկածի տեղիք է տվել, որ որոշ մարզերի ղեկավարներ տարածքային կազմակերպությունների միջոցով ցուցակներ են կազմել և իրենց հարմար թեկնածուներին ձայն առ ձայն տվել, արդյունքում մարզպետներն էլ բավականին լուրջ ցուցանիշներ են արձանագրել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը փորձում է հանգստացնել կուսակցականներին՝ նշելով, որ ընտրություններից հետո, եթե հաջողվի հաղթանակ տանել, բոլոր մարզպետներն էլ վերադառնալու են իրենց մարզեր, իրենց աշխատանքին և, ըստ էության, տեղ են ազատելու այլ թեկնածուների համար, բայց «Քաղպայմանագրում» դեռևս չեն կարողանում մարսել ընտրակեղծիքների այն փունջը, որը հերթական անգամ իրականացվել է կուսակցությունում։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»