Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն թարգմանությունը.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Գիտեմ, որ շատերդ զանգել և խոսել եք Վերոնիկայի, իմ ընտանիքի և սիրելիների հետ։ Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին։

Ուզում եմ ձեզ համար կարդալ... Սա նույնիսկ բանաստեղծություն չէ, սա 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հանճարեղ փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայությունն է։ Հիմա կկարդամ մի հատված նրա բանաստեղծությունից, որը թարգմանել է Կոնստանտին Սիմոնովը։ Վերջում մի փոքր փոփոխություն եմ արել, որովհետև այս փիլիսոփայություն ուժեղ ազդեցություն է գործել ինձ վրա։

Եվ հույս ունեմ, որ Նասիմիի պոեզիայի բոլոր սիրահարները ինձ կներեն, որովհետև սա ոչ թե պոեզիա է, այլ փիլիսոփայություն․

В меня вместятся оба мира, но в этот мир я не вмещусь:

Я суть, я не имею места — и в бытие я не вмещусь.

Всё то, что было, есть и будет, — всё воплощается во мне,

Не спрашивай! Иди за мною. Я в объясненья не вмещусь.

Вселенная — мой предвозвестник, моё начало — жизнь твоя. —

Узнай меня по этим знакам, но я и в знаки не вмещусь.

[Предубежденьем] и сомненьем до истин не дошёл никто:

Кто истину [познал], тот знает — в [предубежденья] не вмещусь.

Поглубже загляни в мой образ и постарайся смысл понять, —

Являясь телом и душою, я в душу с телом не вмещусь.

Я жемчуг, в раковин[е] скрытый. Я мост, ведущий в ад и в рай.

<…>

Я самый тайный клад всех кладов, я очевидность всех миров,

Я драгоценностей источник, — в моря и недра не вмещусь.

Хоть я велик и необъятен, но я Адам, я человек,

Я [воплощение] вселенной, — но в [воплощенье] не вмещусь.

Все времена и все века — я. Душа и мир — всё это я!

Но разве никому не странно, что в них я тоже не вмещусь?

<…>

Старик — я в то же время молод, я лук с тугою тетивой.

Я власть, я вечное богатство, — но сам в века я не вмещусь.

[Хотя сегодня Варданян я, я гуманист и армянин,

я меньше, чем моя же слава, но я и в славу не вмещусь.]

Ուզում եմ ասել, որ իսկապես զարմանալի է՝ այս բոլոր մտքերը, որոնք դուք կարդում եք տարբեր, բացարձակ տարբեր աղբյուրներում, դրանց աղբյուրը մեկն է՝ իմաստությունը, բայց ձևը՝ տարբեր։

Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։

Սա կարճ տարբերակն է։

Եվ երկար տարբերակը՝

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։

Սիրե՛ք շռայլ, տվե՛ք ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։

Հո՛գ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։

Խոսե՛ք սրտանց, անկեղծ և կարճ։

Հավատացե՛ք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։

Սովորե՛ք՝ ճանաչելով ինքներդ ձեզ և աշխարհը՝ անընդհատ, ջանադրաբար և սիրով։

Ներե՛ք, մի՛ դատեք։

Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն։

Եվ անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։

Այնպես որ, երկու դեպքում էլ եթե այսպես վարվենք, եթե այս պարզ քայլերն անենք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն, ամեն ինչ լավ կլինի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Կներե՛ք, որ շեղվում էի։ Հեշտ չէ։

Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի. Այստեղ եմ արդեն 21,000 ժամ և... Հետաքրքիր զգացողություն է։ 75 միլիոն ակնթարթ։ Եվ երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը՝ ամեն պահը։ Ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրում եմ, երախտապարտ եմ, շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, նման հարազատներ։

Շնորհակալություն բոլորին, այդ թվում՝ անծանոթներին, ովքեր գրում են ինձ. ես այնքա՜ն շատ նամակներ եմ ստանում անծանոթներից...

Շատ շնորհակալ եմ ձեր բարության, ձեր խոսքերի, ձեր էներգիայի համար։ Հատկապես, երբ այն ձեռագիր է, մտքերը զգացվում են։ Ավելի հաճախ գրե՛ք ձեռքով։ Գրե՛ք նամակներ միմյանց։ Գրե՛ք ձեր սիրելիներին, ձեր ընտանիքին։

Այսքանը, բոլորիդ գրկում եմ, շատ եմ սիրում ձեզ, և ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով»։