Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել՝ նվիրված Արցախյան գոյապայքարի 38-ամյակին:
ԱՐՑԱԽՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է....
Արյուն էինք թափել սուրբ հողի համար,
Րոպե անգամ չվարանելով,
Ցավից հյուսել էինք հաղթական կամար,
Արցախ աշխարհն ազատագրելով։
Խիզախ էինք, հերոս, անկոտրում, համառ,
Ներսից ամրակուռ, տոգորված ոգով,
Իրենց սխրանքը միշտ պահում էինք վառ,
Մեր հաղթանակով հպարտանալով։
Հետո ուժերը տիրեցին մեզ չար,
Արցախն ատելով և ուրանալով,
Յուր արյամբ սնված ամեն բերք ու բար,
Րոպեական թուրքերին գերի հանձնելով։
Ես չեմ հանդուրժում ճակատագիրն այս դառ,
Նորից պայքարի կոչս հղելով,
Իմաստը կյանքիս լույսով խանդավառ,
Քայլերս ամեն քեզ նվիրելով,
Ներքուստ վստահ եմ, անկոտրում, համառ,
Էությունս ողջ, հոգով ու սրտով, քո վերադարձով կյանքս ապրելով:
Արմավիր ՔԿՀ
20.02.2026թ.
Խ. Գալստյան




















Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչա...
Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ...
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում
Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն Մանվելյան
Նավթի գները աճել են
Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ Սավգուլյան
Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագան