Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց․․․ Նորվեգական ակումբի մարզիչը զգուշանում է հայ կիսապաշտպանից
Այսօր՝ փետրվարի 24-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որում իտալական «Ինտերը» կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Խաղը կկայանա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հիշեցնենք, որ առաջին խաղում նորվեգական թիմը սենսացիոն հաղթանակ էր տարել 3։1 հաշվով։
Նախախաղային ասուլիսի ընթացքում «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը հատուկ անդրադարձ է կատարել «Ինտերի» կիսապաշտպանին՝ բարձր գնահատելով հայ ֆուտբոլիստի որակներն ու հարուստ փորձը։
«Մենք քաջածանոթ ենք Մխիթարյանի խաղին, քանի որ նախկինում բազմիցս առիթներ ունեցել ենք մրցելու նրա դեմ։ Թեև նա այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա։ Մենք հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը։ Միանգամայն հնարավոր է, որ վաղվա խաղում հենց նա դառնա այն օղակը, որը տարբերություն կստեղծի դաշտում։ Սպասենք և կտեսնենք:
Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք կարողանում ենք ապրել ներկայով և ընդունել իրադարձություններն այնպես, ինչպես դրանք կան: Մեր պաշտպանությունում մենք պետք է խելամտորեն փակենք ճիշտ ուղիները: Երբ մենք խլում ենք գնդակը, նրանք խոցելի են դառնում, և դա մեր գլխավոր հնարավորություններից մեկն է: Մյուս տարբերակը գնդակը վերահսկելն ու նրանց պաշտպանվել ստիպելն է: Եթե մենք ճիշտ որոշենք արագ հակագրոհների անցնելու և դիրքային երկար գրոհներ կառուցելու պահերը, խաղը կարող է շատ հետաքրքիր ստացվել»,- ընդգծել է նորվեգացի մասնագետը։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով նորվեգական թիմը վաստակել էր 9 միավոր և զբաղեցրել 23-րդ տեղը, իսկ իտալական ակումբը 15 միավորով 10-րդն էր:
Մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»