Թուրքիայի Էդիրնե քաղաքում ջրհեղեղի վտանգ է առաջացել
Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնե քաղաքում գետերի ջրի մակարդակը հասել է վտանգավոր շեմի։ Մերիչ գետի ջրի ծավալի կտրուկ աճի հետևանքով Թունջա գետը սկսել է հետ մղվել, ինչի պատճառով քաղաքի կենտրոնում ջրի մակարդակը բարձրացել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հնարավոր ջրհեղեղի վտանգի պայմաններում Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերի գլխավորությամբ ստեղծված ճգնաժամային շտաբի որոշմամբ, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ և որոնողափրկարարական խմբեր։ Անվտանգության նկատառումներով փակվել է նաև Էդիրնեի պատմական կամուրջը։
Օժանդակ ուժեր են մեկնել նաև Յալովայից, Բուրսայից, Թեքիրդաղից և Սաքարիայից, որոնք տեղակայվել են քաղաքում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ներգրավվել գործողություններում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը